Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես նկարում եմ Սանկտ Պետերբուրգը» խորագիրը կրող ցուցահանդես՝ Երևանի քաղաքապետարանում

Մայիս 05,2017 14:22

«Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Ես նկարում եմ Սանկտ Պետերբուրգը» մանկական նկարչության միջազգային մրցույթում հաղթած երեխաների ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ներկայացված շուրջ 40 աշխատանքներին ծանոթացել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն: Հարկ է նշել, որ ցուցահանդեսում ներկայացված 40 աշխատանքներից 14-ը հայ երեխաների ստեղծագործություններն են, որոնք ԱՊՀ ստեղծման 25-ամյակի տոնակատարությանը նվիրված մանկական միջազգային մրցույթում առանձնացվել են ժյուրիի կողմից:

Մրցույթի մասնակից երևանյան մշակութային օջախների սաներն իրենց նկարներում ինքնատիպ մոտեցմամբ են ներկայացրել ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի առօրյան ու հարուստ մշակույթը:

Լավագույնը ճանաչված աշխատանքների հեղինակները պարգևների են արժանացել Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի կողմից, բացի այդ, երեխաները հնարավորություն են ստացել նաև այցելելու Սանկտ Պետերբուրգ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել են, որ արդեն հասցրել են քննարկել Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև դեռևս երկու տարի առաջ ստորագրված 2015-2020թթ. համագործակցության ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքն ու փաստել են, որ ծրագրում ներառված բոլոր ուղղություններով ընթանում է արդյունավետ աշխատանք և ունեն զարգացման դրական դինամիկա:

Նրանք նաև արձանագրել են, որ թիմերը սերտորեն աշխատում են միմյանց հետ և ապահովում են համագործակցության ծրագրով նախանշված ուղղություններով արդյունավետ փոխգործակցության ծավալումն ու ամրապնդումը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի խոսքով «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում ևս թիմերն այս օրերին Երևանում ակտիվ աշխատում են՝ կլոր սեղաններ կազմակերպելով առևտրատնտեսական, տուրիզմի, թանգարանային գործի, առողջապահության, կրթության և այլ ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ: Որպես հաջողված համագործակցության լավագույն օրինակ՝ գործընկերներն առանձնացրել են նաև Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև վերջին տարիներին գրանցված առևտրաշրջանառության ծավալների աճը, որը կարևոր դերակատարում ունի երկու քաղաքների տնտեսության զարգացման համար: Այս մասով կողմերը կարևորել են նաև Սանկտ Պետերբուրգում Երևանի տան կառուցումը, ինչն իր հերթին կնպաստի ոչ միայն առևտրաշրջանառության ծավալների աճին, այլև կարևոր դերակատարում կունենա զբոսաշրջության զարգացման և ներդրումային ծրագրերի իրականացման առումով:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031