Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ը Վրաստանին կհատկացնի 32 մլն դոլար ֆինանսական օգնություն. Կվիրիկաշվիլի

Մայիս 05,2017 16:41

Եվրամիությունը Վրաստանին կհատկացնի 32 մլն դոլար՝ ԵՄ ինտեգրման տեխնիկական աջակցության և բարեփոխումների իրականացման համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ֆինանսական փաստաթուղթը ուրբաթ ստորագրել են Վրաստանի՝ եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարար Վիկտոր Դոլիձեն և Թբիլիսիում գտնվող հարևանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը:

«Բոլորը տեսնում են այն բարիքը,  որ բերում են ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացումը և եվրաինտեգրման գործընթացը. դրանք ամուր ժողովրդավարական ինստիտուտներն են, անկախ դատական համակարգը, մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակը, տնտեսական կայունությունը և մրցունակ բիզնես-միջավայրը, դրանք նոր նախաձեռնություններն են տարածաշրջանային և ենթակառուցվածքների զարգացման համար… Եվրամիությունն օգնում է մեզ իրականացնել բոլոր բարեփոխումները, հենց այդ պատճառով էլ այսօր ստորագրվել է ֆինանսական համաձայնագիր, որի հիման վրա ԵՄ-ը մեզ հատկացնում է 32 մլն դոլար»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին եվրահանձնակատարի հետ համատեղ ճեպազրույցում:

Նա հավելել է, որ ֆինանսական աջակցությունը կօգտագործվի իրականացնելու համար «այն բոլոր գործընթացները, որոնք մերձեցնում են Վրաստանին և Եվրամիությանը»:

 

Պատրաստեց՝Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031