Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ եւ թուրք երաժիշտները հանդես կգան Գյումրիում եւ Երեւանում

Մայիս 07,2017 23:03

Մայիսի 10-ին Գյումրիում` Գեղագիտության ազգային կենտրոնում, իսկ  մայիսի 11-ին` Նորարար փորձառական արվեստի կենտրոնում կայանալիք համերգներին միասին հանդես կգան դուդուկահար Սուրեն Ասատրյանը և  թուրք, երգիչ, երգահան, երաժիշտ-կատարող  Նիդա Աթեշը: Նրանք կներկայացնեն տարածաշրջանի երաժշտական ժառանգությունը։

Սուրեն Ասատրյանը ծնունդով Հայաստանից է, սակայն վերջին տարիներին գործունեություն է ծավալել Թուրքիայում` հեղինակելով մեկ տասնյակի չափ ալբոմներ: Ինչ վերաբերում է Նիդա Աթեշին, նա ծնվել է Ստամբուլում, մշտապես հանդես է գալիս թուրքական ժողովրդական երգերով, մասնակցել է բազմաթիվ փառատոների:

Համերգների նախաձեռնությունը պատկանում է Ստամբուլում գործող «Անադոլու Քյուլթուր» մշակութային կազմակերպությանը: 2004 թ.-ից ի վեր «Անադոլու Քյուլթուրը» Հայաստանի տարբեր հասարակական ու մշակութային կազմակերպությունների հետ համատեղ իրականացնում է երկու ժողովուրդների միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված նախաձեռնություններ՝ ֆիլմի, երաժշտության, ժամանակակից արվեստի եւ այլ ոլորտներում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031