Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա նորմալ հայի արարք չի, եթե իմ տան մոտ գային՝ կբռնեի կսատկացնեի». Լեւոն Իգիթյանը՝ Զարուհի Փոստանջյանին. (Տեսանյութ)

Մայիս 08,2017 17:41

Այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քարոզարշավ իրականացրեց Մալաթիա-Սեբաստիա համայնքում:

ՀՀԿ ցուցակով Երեւանի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանն իր ելույթում անդրադարձավ քաղաքապետի մյուս թեկնածուներին՝ Նիկոլ Փաշինյանին ու Զարուհի Փոստանջյանին՝ նրանց անվանելով «բեզդելնիկներ»:

Իգիթյանի խոսքերով՝ «Ես էս օրերին ներքուստ վիրավորված եմ, ասեմ ինչի: Երբ որ դու հակառակորդ, մրցակից ես ունենում, քեզ համար պատվաբեր է, երբ որ հզոր, ուժեղ մրցակից ես ունենում: Վիրավորական է, երբ որ իմ սիրելի քաղաքը թամաշայի բեմ են սարքել, գառաժների կռիշներով վազվզելով՝ ինչ-որ կոչեր են անում կամ սպիտակ կադիլակներով, սպիտակ հագնված թատրոն են եկել: Առավել վիրավորական է, երբ որ մրցակիցներից մեկը իրեն թույլ է տալիս էն ամենասուրբ, սրբապիղծ քայլը անել, երբ որ մոտենում են աշխատած քաղաքապետի տան մոտ եւ աղմուկ են հանում: Օջախի մոտ են մոտենում: Սա նորմալ հայի արարք չի, եթե իմ տան մոտ գային՝ կբռնեի կսատկացնեի, որովհետեւ օջախին մոտենալ չի կարելի, որովհետեւ մենք դաժան եւ մեծ պատմություն ապրած ժողովուրդ ենք: Բոլոր մեծ ու փոքր բարբարոսների կողմից մշակված ծրագրի համաձայն, մենք էսօր պիտի գոյություն չունենայինք, բայց պահպանվեցինք: Պահպանվեցինք, որովհետեւ մեր մեջի ամենալարված օրերին մեր պատմության մեր մեջ միշտ նման թամաշա սարքողներ են եղել: Դրա պատճառով մենք բարբարոսներին մեր երկիրը թողեցինք»:

Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանի տան մոտ իր քարոզարշավի շրջանակներում այցելել էր Զարուհի Փոստանջյանը՝ «Երկիր Ծիրանիի» իր թիմակիցների հետ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031