ԱՄՆ-ի Թեքսաս նահանգը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը

ԱՄՆ-ի Թեքսաս նահանգը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը

Թեքսասի Ներկայացուցիչների պալատն այսօր միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

Այսպիսով Թեքսասը դարձավ ԱՄՆ-ի 46-րդ նահանգը, որը 1915-1923 թվականներին Օսմանյան Թուրքիայում բնիկ հայկական համայնքի բնաջնջումը պաշտոնապես որակում և ճանաչում է որպես Ցեղասպանություն:

«Մենք շնորհակալ ենք Թեքսասի Ներկայացուցիչների պալատին պատմության ճշմարտությունը վերահաստատելու համար, չնայած թուրքական ճնշումներին», – հայտարարել է Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը:

Այս մասին հայտնում է «Ասպարեզ» պարբերականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք