Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր զարգացումներ՝ մանկապարտեզի վարիչի կաբինետում «ժուչոկ» գցելու աղմկահարույց գործից

Մայիս 25,2017 14:16

Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, որտեղ հետընտրական կրքերը չեն հանդարտվում, նոր թափ է առել նախկին պատգամավոր Մուշեղ Պետոյանի ու Արթիկի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Մխիթար Վարագյանի թիմակիցների միջև այսպես ասած «մենամարտը»։ Մեզ ահազանգող արթիկցիների բնութագրմամբ, բանը հասել  էր նրան, որ Արթիկի քաղաքային իշխանությունները ՏԻՄ ընտրություններում իրենց չսատարելու, այլ Մուշեղ Պետոյանին կողմնակից լինելու պատճառով անհարկի ստուգումներ էին սկսել թիվ 4 մանկապարտեզում, ավելին «ժուչոկ» գցել մանկապարտեզի վարիչ Հասմիկ Աջամօղլյանի կաբինետում՝ գաղտնալսելով նրա խոսակցությունները։

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ «ժուչոկ» տեղադրելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 144 հոդվածի հատկանիշներով, հարցաքննվել է մանկապարտեզի անձնակազմը։ Կոնկրետ անձի դեռ մեղադրանք առաջադրված չէ։ Քրեական օրենսգրքի 144 հոդվածը, որը կոչվում է «Անձնական կամ  ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը» սահմանում  է․«Մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելը կամ հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ լրատվության միջոցներով այդպիսի տեղեկություններ տարածելը կամ հավաքելը կամ պահելը, եթե դրանք նախատեսված  չեն օրենքով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի  երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով»:

Դատախազի լուսանկարը՝ ankakh.com-ի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ժուչոկ says:

    Ուֆֆ, կերեք իրար հանուն ժուչոկի

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031