Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ում ջրերը պարզ են». Էդուարդ Շարմազանով

Մայիս 25,2017 22:14

«Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը կլինի արդարադատության նախարար, իսկ մնացած նախարարները կշարունակեն իրենց աշխատանքները»,- այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ ԳՄ նիստում, ընդհանուր առմամբ, խոսվել է նոր կառավարության ձեւավորման մասին: «Կուսակցությունը որոշել է հնարավորություն տալ Կարեն Կարապետյանի թիմին` շարունակել աշխատանքը։ Մենք, ընդհանուր առմամբ, դրական ենք գնահատում Կարեն Կարապետյանի կաբինետի աշխատանքը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը ներկա է եղել այսօր տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստին: ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`պատասխանելով լրագրողների հարցերին եւ անդրադառնալով վերջին օրերին մամուլի այն հրապարակումներին, որ ՀՀԿ-ում հակասություններ կան, ասաց, որ դրանք «թվացյալ և շինծու» են, իրականում, ՀՀԿ-ում ջրերը պարզ են:

«Մեր կուսակցությունում չի կարող լինել հակասություն, մեր կուսակցությունում  մեկ քաղաքական թիմ է, մեր կուսակցության մեջ չկան թիմեր, այդ քաղաքական թիմի ղեկավարը Սերժ Սարգսյանն է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031