Լրահոս
Օրվա լրահոսը

«Ահավոր  ողբերգություններ են տեղի ունենում». «Ավրորայի» համահիմնադիրը սարսափած է

Մայիս 28,2017 23:53

«Ավրորա» մրցանակաբաշխության համահիմնադիր Վարդան Գրիգորյանն այսօր մրցանակաբաշխության ժամանակ պատմեց, որ իրեն սարսափեցնում են աշխարհում տեղի ունեցող ահավոր ողբերգությունները:

«ճառ էի գրել, բայց գրպանս դրեցի, որովհետեւ ուզում եմ խոսել սրտից: Նիցշեն ասում էր` եթե Աստված մեռավ, ամեն ինչ հնարավոր է, այսօր ամեն ինչ թույլատրվում է, մեզ ոչինչ չի սահմանափակում, ահավոր  ողբերգություններ են տեղի ունենում, բռնաբարում են կանանց, մարդկանց հետապնդում են իրենց կրոնական պատկանելության համար, պատերազմներ… այս ամենն ինձ սարսափեցնում է, բայց ես շատ ուրախ եմ, որ Ռուբենն ու Նուբարն ինձ հետ միասին վառեցին հույսի կրակը, լույսը, որը հույս ունեմ կլուսավորի ողջ աշխարհը: Այս լույսը կգա փոքրիկ երկրից, որը կոչվում է  Հայաստան: Մենք` անկախ սեռից ու կրոնական պատկանելությունից, բոլորս Աստծո արարածներն ենք»,- ասաց պարոն Գրիգորյանը:

«Ավրորայի» համահիմնադիրներից Ռուբեն Վարդանյանն էլ պատմեց, որ երբ դարձավ հաջողակ բիզնեսմեն ու սկսեց խորհել  իր երկրի անցյալի մասին, իրեն ցնցեց, թե ինչքան մարդ է վտանգել իր կյանքը ու ինչքան ազգեր են օգնել հայերին կենդանի մնալու համար. «Ես լսել եմ մի տղայի մասին պատմությունը, որը գնաց ու գնեց հայերի երեխաների: Ես հասկացա, որ պետք է անկեղծանանք մեր չիմացության մասին: Մենք պետք է իմանանք այն բոլոր մարդկանց ու ֆոնդերի մասին, որոնք օգնել են մեզ, եթե դուք սովորական հայերից հարցնեք, ոչ մեկ չի իմանա այդ հերոսների մասին,  մենք նույնիսկ փողոցներ չունենք այդ հերոսների անուններով, որոնք օգնեցին մեզ կենդանի մնալ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031