Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկեպսակների գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին. Ռուբեն Գևորգյանցի հարազատների կոչը

Հունիս 24,2017 11:27

Կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի հարազատները բաց նամակ են տարածել, որում ասվում է. «Ռուբեն Գևորգյանցն ամբողջ կյանքում իր գործունեությամբ փորձել է ծառայել երկրին ու ժողովրդին: Բազմիցս իր մտերիմներին ու ընկերներին խնդրել է, որ երբ իրեն հրաժեշտ տալու պահը գա, չբերեն ծաղիկներ ու ծաղկեպսակներ, այլ այդ գումարը փոխանցեն ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար:

Կինոռեժիսորի որդիներն ու հարազատները խնդրում են բոլոր նրանց, ովքեր կցանկանան հարգանքի տուրք մատուցել Ռուբեն Գևորգյանցի հիշատակին, ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցել հետևյալ հաշվեհամարին ՝

Փոխանցումներ ՀՀ Դրամով`

«Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» Հիմնադրամ

Ստացողի հաշվի համարը`   103008661003

Ստացողի բանկի անվանումը`

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ

«Ռուբեն Գևորգյանցի հիշատակին» նշումով:

Նշենք, որ հայտնի կինոռեժիսորը մահացել էր հունիսի 23-ին, 71 տարեկանւմ։

Ռուբեն Գևորգյանցի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 18:30-20:30, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Վերջին հրաժեշտը`  հունիսի 26-ին, ժամը 11:00-13:30, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930