Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Միլս. «Ես շատ եմ սիրում «Ոսկե ծիրանը»

Հունիս 28,2017 22:45

Aravot.am-ը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսից հետաքրքրվեց` արդյոք այս տարի փառատոնի շրջանակում որեւէ անակնկալ ունի՞ ԱՄՆ դեսպանատունը, այս տարի համագործակցո՞ւմ է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ:

«Ես շատ եմ սիրում «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, շատ կուզենայի, որ ամերիկացի ռեժիսորները մասնակցեին այդ փառատոնին: Այս պահին տեղեկություն չունեմ, թե որեւէ  ամերիկացի ռեժիսոր ներկա գտնվելո՞ւ է փառատոնին, ինքս էլ ոչ մի անակնկալ չունեմ պատրաստած: Ուրախ եմ, որ տարբեր ժամանակահատվածներում կարողացել ենք աջակցել փառատոնին, հնարավորության սահմաններում կփորձենք էլի աջակցել «Ոսկե ծիրանին» մեր ուժերի ներածի չափով»,- ասաց Ռիչարդ Միլսը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արևիկ says:

    Այո, մասնակցում է, Ռոբերտ Բեքման Բրինը,
    ով ներկայացնելու է 2 տարի առաջ նկարահանված՝ ՛՛Desert Coin” ֆիլմը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930