Լրահոս
Օրվա լրահոսը

«Րաֆֆի Հովհաննիսյանի հետ այս պահին չունենք գաղափարական ընդհանրություններ». ՍԴՀԿ ատենապետ. (Տեսանյութ)

Հուլիս 05,2017 22:07

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր «Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության» նոր անդամների, այդ թվում՝ վերջերս ինքնալուծարված եւ ՍԴՀԿ-ին միացած «Հայազն» կուսակցության արդեն նախկին անդամների երդման արարողությունն էր:

Aravot.am-ը ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանից հետաքրքրվեց, թե ինչպիսին է լինելու կուսակցության գործունեությունը՝ 2018թ. ապրիլին նախագահի լիազորությունների ավարտին ընդառաջ: «Մեր նպատակն է պայքարել առկա արատավոր երեւույթների դեմ եւ ամեն օր փորձել ավելի բարելավել իրականությունը: Սա է «Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության» առաքելությունը ՀՀ քաղաքական դաշտում,-ասաց Նարեկ Գալստյանը:

Թե ինչպիսին է լինելու քաղաքական պայքարի ձեւաչափը, Նարեկ Գալստյանի խոսքով՝ ՍԴՀԿ-ն երբեւէ արկածախնդիր կուսակցություն չի եղել: Հետաքրքրվեցինք նաեւ, թե ՍԴՀԿ-ում ինչ կարծիք ունեն «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մատնանշած՝ ապրիլին «թավշյա» հեղափոխություն իրականացնելու մասին: «Նրա հետ մենք այս պահին չունենք գաղափարական ընդհանրություններ: Մենք, որպես ընդդիմություն, կարծում ենք, որ այլեւս իրավունք չունենք հայ ժողովրդի համբերությունը չարաշահել եւ խոսել այնպիսի բաների մասին, որոնք այս պահին իրատեսական չեն»,-պատասխանեց Նարեկ Գալստյանը:

Մանրամասն ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31