Քիչ առաջ մահացավ նաև Գյումրու կենտրոնում վրաերթի ենթարկված  23-ամյա կինը

Քիչ առաջ մահացավ նաև Գյումրու կենտրոնում վրաերթի ենթարկված  23-ամյա կինը

Ինչպես տեղեկացրել ենք , Գյումրու կենտրոնական Վազգեն Սարգսյան փողոցում, որն, ի դեպ լուսավորված է, քիչ թե շատ բարեկարգ է, ժամը 21․30-ի սահմաններում «Օպել» մակնիշի 15 xx 550 պետհամարանիշերով ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել փողոցն անցնող հետիոտների՝  1994 թվականին ծնված Արփինե Մանուկյանին եւ 1984 թվականին ծնված Նելսիկ Ղազարյանին:  Նրանք ամուսիններ են, ամուսնացել էին ընդամենը երկու ամիս առաջ։

Ամուսինը տեղում մահացել էր, իսկ կինը մահացավ մի քանի րոպե առաջ։ Կնոջ մահվան մասին մեզ տեղեկացրեց Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Մեր ժողովուրդը, կարծես թե, խելապակաս է դարձել: Այսքան վթարներ ողբերգական ավարտով շա՞տ չեն մեր ոչ մեծաքանակ բնակչությամբ երկրի համար: Իմ կարծիքով, դա արտոնյալ դասի առկայությունից է: Մոսկվայից հետո Հայաստանում ինձ համար դժվար է վարելը մի պարզ պատճառով, Հայաստանում երթևեկության կանոնները չեն հարգվում ու պաշտպանվում: Իսկ օրինապահ մարմինները անընդհատ գործեր են «սարքում», «չտեսնելով արտոնյալ դասի կողմից ամենակոպիտ և հիմար խախտումները: Ինչ եմ ուզում ասել. պետական մարմինները մեղքի մեծ բաժին ունեն, բայց և վարորդների պահվածքը նույնպես անբացատրելի է:

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք