Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախության տարիներին նոր եկեղեցիների վրա 2 մլրդ դոլար է ծախսվել, իսկ հին եկեղեցիները կործանվում են Հայաստանով մեկ (Տեսանյութ)

Հուլիս 14,2017 14:54

Հանրության ուշադրությանն է ներկայացվել «Հայաստան. մեր ժամանակների փայլն ու թշվառությունը» վավերագրական ֆիլմի թրեյլերը:

Անկախությունից ի վեր երկու միլիարդ դոլար է ծախսվել նոր սրբավայրերի կառուցման վրա այն դեպքում, երբ հարյուրավոր հնադարյան վանքեր և եկեղեցիներ քանդվում են ողջ Հայաստանով մեկ:

Անտերությունից կործանվող վաղմիջնադարյան և միջնադարյան հայկական ճարտարապետության գոհարները կարծես ոչ ոք չի նկատում: Ինչպե՞ս է դա հնարավոր: Ո՞րն է այս կուրության պատճառը: Կապվա՞ծ է այս խնդիրը ինքնության կորստի հետ:

«Հայկական չափանիշ» կինոկենտրոնի կողմից ստեղծվող «Հայաստան. մեր ժամանակների փայլն ու թշվառությունը» ֆիլմը փորձելու է գտնել այս հարցերի պատասխանները:

«Հայկական չափանիշ» կինոկենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31