Դավիթ Սանասարյանը` ԱԱԾ-ի մասին. «Այս կառույցը ծառայում է ռուսական ԿԳԲ-ին»

Դավիթ Սանասարյանը` ԱԱԾ-ի մասին. «Այս կառույցը ծառայում է ռուսական ԿԳԲ-ին»

Հուլիսի  17-ին Ազատության հրապարակից  մեկնարկեց  հավաք-երթը` «Սասնա ծռերի» ապստամբության 1-ամյակի առիթով: Երթի մասնակիցներն անցան Հյուսիային պողոտայով, ապա Նալբանդյան, Մոսկովյան, Մաշտոցի պողոտաներով ու նորից վերադարձան Ազատության հրապարակ: Նրանք վանկարկում էին «Մահ ռեժիմին», «Ինքնիշխան Հայաստան», ինչպես նաեւ «Սասնա ծռերի» անունները:

Երթին, ի թիվս այլոց, մասնակցում էր նաեւ  «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը, որը վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ կրթություն էր ստանում: Երթի մասնակիցները մի պահ կանգ առան ԱԱԾ շենքի մոտ:

«Այսօր Ազգային ժողովի չակերտավոր խոսնակը հանդիպել է Ռուսաստանի իր կոլեգայի հետ, եւ կոլեգան ասել է` եթե ուզում եք, որ մենք այլեւս չանհանգստացնենք հայ վարորդներին, դրա փոխարեն Հայաստանում ռուսական լեզվին պետք է կարգավիճակ տաք»,-բարձրախոսով հայտարարեց Դավիթ Սանասարյանը:  Դրան հետեւեցին սուլոցները եւ հարվածները թմբուկներին: Ապա նա մատնացույց արեց ԱԱԾ շենքը. «Բոլորս գիտենք, որ այս կառույցը ծառայում է ռուսական ԿԳԲ-ին, սրանք ռուսական ԿԳԲ-ի ներկայացուցիչներն են, ստրուկները: Այս շենքում են պահում Սասնա ծռերից 4-ին… Ազատություն Գագիկին, Կարոյին, Էդգարին, Արամին… Ազատություն Սասնա ծռերին»:

Ի դեպ, երթը չէր ուղեկցում որեւէ ոստիկան: Նրանք կարծես բոյկոտել էին այն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք