Լրահոս
Օրվա լրահոսը

BBC-ի նախկին խմբագիր` եթե լրագրողները տրավմայի են ենթարկվում, գնում են խմելու կամ ծխելու

Հուլիս 20,2017 19:29

BBC-ում 30 տարվա աշխատանքային փորձառություն ունեցող նախկին խմբագիր, լրագրող Անջելինա Ֆուսկոն, որը Երեւանում էր գտնվում հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին իր փորձը փոխանցելու նպատակով, ասաց` եթե լրագրողները տրավմայի են ենթարկվում, գնում են խմելու կամ ծխելու:

Եռօրյա դասընթացի ընթացքում, որի վերջին օրը վաղն է, BBC-իի մասնագետը լրագրողներին սովորեցնում է ինչպես անել, որպեսզի հնարավորինս քիչ տրավմայի ենթակվել, պատմեց նաեւ, թե իր աշխատանքնային փորձի ընթացքում ինչպիսի տրավմաներ է ունեցել:

Դասընթացը կազմակերպել էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, որը Անջելինա Ֆուսկոյի հետ միասին հրավիրել էր նաեւ հոգեբան Մարինե Պետրոսյանին: Հոգեբանը գտնում էր, որ տրավմայի ազդեցությունը չի կարող անցնել առանց կողմնակի ազդեցության, այսինքն` տրավմա տարած մարդը, տվյալ դեպքում թեժ կետերում կամ խոցելի խմբերի հետ աշխատած լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է դիմեն հոգեբանական աջակցության:

Մասնագետը բացատրեց, թե որն է սթրեսի եւ տրավմայի տարբերությունը, որպեսզի լրագրողները կարողանան տարբերակել` որ դեպքում են սթրեսի ենթարկվում, որ դեպքում` տրավմայի: Մարինե Պետրոսյանի խոսքով, սթրեսի դեպքում օրգանիզմը կարողանում է ինքն իրեն կարգավորել, բացի այդ սթրեսը կարող է նաեւ դրական լինել, տրավման երբեք դրական չի լինում: Ըստ հոգեբանի, տրավմայի դեպքում անցյալը եւ ապագան կիսվում են, մարդիկ չեն կարողանում անցյալը կապել ապագային. «Եթե կա վախ, սարսափ, անօգնական վիճակ, այս կամ այն դեպքի պատկերները երկարատեւ հետապնդում են, մարդը չի կարողանում քնել, անընդհատ այդ տեսարանն է աչքի առաջ, ապա մարդը տրավմա է տարել»:

Անջելինա Ֆուսկոյի խոսքով, կարեւոր է ե’ւ ֆիզիկական ե’ւ մտավոր անվտանգությունը եւ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներն էլ ունեն այսպիսի դասընթացների կարիք:

BBC-իի մասնագետը լրագրողներին հոգեբանական անվտանգություն ունենալու համար մի քանի խորհուրդներ տվեց: Ասաց, որ մասնավորապես` խոցելի խմբերի հետ հարցազրույց անելիս պետք չէ լրագրողի եւ այդ մարդու միջեւ եղած սահմանն անցնել ու նրան ընկեր դառնալ, ըստ նրա՝ լրագրողը նաեւ պիտի ինքնախնամք տանի. «Շատ կարեւոր է մեր մասին հոգ տանելը, շատ դեպքերում մտածում ենք տուժածների մասին, բայց մեր մասին ճիշտ հոգ տանելով ավելի լավ կկատարենք մեր գործը»:

Բազմամյա փորձ ունեցող լրագրողը նաեւ ասաց, որ տրավմա ստանալու դեպքում էլ ոչ թե ծխել կամ խմել, այլ` դիմել մասնագետի օգնության:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31