Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանի երկու հունահռոմեականներ այսօր կպայքարեն Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դառնալու համար

Հուլիս 30,2017 14:50

Այսօր Սարաեւոյում ավարտվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:

Նախնական գոտեմարտերից հետո 54 կգ քաշային Սամվել Աղաջանյանն այսօր երեկոյան բրոնզե մեդալի համար մրցելու է Լոն Դոնիցի (Մոլդովա)-Ցվետան Սիրաշիկի (Բուլղարիա) զույգի հաղթողի հետ:

Ռոբերտ Կարապետյանը (46 կգ քաշային կարգ) սփոփիչ գոտեմարտում փորձելու է հաղթահարել բուլղարացի Դենիս Դեմիրովի արգելքը՝ երրորդ տեղի համար պայքարը շարունակելու համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31