Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում ձերբակալում են «Hero» գրությամբ շապիկ հագնող անձանց

Հուլիս 31,2017 17:13

Թուրքիայում «Hero» գրությամբ շապիկ կրող քաղաքացիներին ձերբակալելուց հետո այժմ էլ հերթը հասել «Part Time Hero»-ին: Նախօրեին Թուրքիայի Չանաքքալե նահանգի Լափսեքի գավառում մեկ քաղաքացի է ձերբակալվել, ում շապիկի վրա անգլերեն տառերով գրված է եղել «Part Time Hero»:

Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ աշխատանքի նպատակով Չանաքքալեում գտնվող ուսանող ՈՒ.Ա.-ին ձերբակալել են ժանդարմերիայի աշխատակիցները՝ դատախազության ցուցումով:

Երկրում «Hero» գրությամբ շապիկներ հագնող մարդկանց սկսել են ձերբակալել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձի գործով դատավարության ժամանակ կասկածյալներից մեկը ներկայացել էր նույն գրությամբ շապիկ հագած:

Այդ դեպքից հետո Թուրքիայում կասեցվել էր նաև «DeFacto» ընկերության կողմից արտադրվող «Hero» գրությամբ շապիկների վաճառքը: Սակայն շապիկն ավելի վաղ ձեռքբերած բազմաթիվ քաղաքացիներ առ այսօր դեռևս փողոցում կանգնեցվում ու ձերբակալվում են:

Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31