Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Օգոստոս 14,2017 18:35

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Երևանի 34-ամյա բնակչին:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 34-ամյա բնակիչը, ով հետաքրքրություն է ունեցել թմրամիջոցների նկատմամբ, 2015 թվականին իր ընկերոջ միջոցով ծանոթացել է Ուկրաինայի Հանրապետության Օդեսա քաղաքում բնակվող հայազգի մի տղամարդու՝ Արթուրի հետ։ Վերջինս առաջարկել է Օդեսայից լավ թմրանյութ ուղարկել Երևան։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առաքված թմրամիջոցի մի մասը 34-ամյա տղամարդը պետք է թողներ Արթուրի մատնանշած վայրում, իսկ որոշ մասն էլ պահեր իր մոտ՝ անձնական օգտագործման համար։

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տղամարդը 2017թ. հունիսի 1-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գործող ուղևորափոխադրող ընկերությունից ստացել է փաթեթ, որտեղ կոշկի տուփում թաքցված է եղել իրացնելու նպատակով ծանոթի կողմից ուղարկված առանձնապես խոշոր չափերի՝ 34.83 գրամ «a-PVP» տեսակի թմրամիջոցը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի 34-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: Նրա վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության  օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է՝ մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցի ապօրինի շրջանառությանը մասնակցություն ունեցած շրջանակը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031