Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր աղետ. Թեղուտի հանքավայրի պոչհանքը «կուլ է տալիս» անտառը, լցվում Շնող գետը (Ֆոտոշարք)

Օգոստոս 19,2017 13:46

«Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ օրերս է եղել Լոռու մարզի Թեղուտի հանքավայրում եւ արձանագրել հանքի շահագործման կոպիտ խախտումներ:

«Շահագործող ընկերությունը՝ «Վալեքս»-ը, ասում էր, որ կառուցելու են պոչամբար, պոչհանք տեղավորող մեկ այլ կառույց, որի հատակը մեկուսացնելու են, իսկ  պոչամբարից եւ պոչհանքից շրջակա միջավայր գնացող վտանգը զրոյացվելու է: Այդպես չէ: Պատվարը սխալ է կառուցված: Անտառը հատեցին, իսկ հիմա պոչհանքը լցվում է կտրած ծառերի եւ բուսականության վրա, «կուլ տալիս»…այսինքն՝ զրո մեկուսացում: Ձորի մեջտեղում պետք է պատվար դրվեր, բայց դրել են վերջնամասում՝ Շնողից ոչ հեռու: 260 մետրից ավելի պետք է լինի պոչամբարի բարձրությունը: Սա ստախոսություն է, քանի որ միշտ ասում էին, թե Թեղուտի հանքավայրը չափանիշ է դառնալու»,-պատմեց Հակոբ Սանասարյանը:

Նրա փոխանցմամբ՝ պոչհանքը լցվում է Շնող գետը, որը Դեբեդի վտակն է. «Շնողում ութ տեսակի ձուկ կար, հիմա չկա, անգամ միջատներ ու գորտեր չկան, շնողցիների  այգիներն էլ այդ ջրով ոռոգելուց հետո չորացել են»: Բնապահպանը նշեց, որ Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերությունը մտադիր է շահագործել նաեւ հարակից որոշ հանքավայրեր, որտեղ կան պղինձ, մոլիբդեն, ուրան. «Այդ տարածքները կազմում են 14 000 հեկտար: Դրանց հարակից բնակավայրերն ու տարածքները եւս կմեռնեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Հակոբ Սանասարյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031