Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն աշնանացան ցորենի հավաստագրված, բարձրորակ սերմերի ձեռքբերման վերաբերյալ

Օգոստոս 19,2017 14:13

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի աշնանացան ցանքերի  համար տնտեսավարողները աշնանացան ցորենի հավաստագրված, բարձրորակ սերմեր կարող են ձեռք բերել հանրապետությունում սերմարտադրությամբ զբաղվող նշված մասնագիտացված տնտեսություններից:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում (ՀՀ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Իսի Լե Մուլինոյի փող 1, հեռ.` 094 77 55 43, Ա. Ղուկասյան) և «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում (ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, սելեկցիոն կայան 3113, հեռ.` 0312 6 62 39, 091 40 90 58, Ռ. Կարախանյան) առկա է աշնանացան ցորենի «Բեզոստայա 1», «Մակար», «Վասսա», «Կրասնոդարսկայա 99», «Նիրսա», «Գռոմ» սորտերի սուպեր էլիտային, էլիտային և առաջին վերարտադրության սերմնանյութ, մեկ կիլոգրամը հետևյալ արժեքներով.

1.Սուպեր էլիտային՝ 190,

2.էլիտային՝ 170,

3.առաջին վերարտադրություն՝ 160 դրամ:

Սերմնանյութի ձեռքբերման համար հողօգտագործողները կարող են դիմել վերոնշյալ կազմակերպություններին:

Սերմնանյութի ձեռքբերման հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում խնդրում ենք զանգահարել ՀՀ գյուղատնտեսության նախարարության թեժ գծին՝ 055 541 968 հեռախոսահամարով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031