Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր նրանցից, որոնք առաջնորդվել են զուտ կուսակցական շահերով, պետք է ազատվել». Սամվել Կարապետյան

Օգոստոս 21,2017 16:54

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի համոզմամբ, Հայաստանում վաղուց արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անվան փողոց պետք է լիներ։

Անդրադառնալով որոշ փողոցների անվանափոխության վերաբերյալ առաջարկներին՝ պարոն Կարապետյանն ասաց՝ դեմ չէ: «Օրինակ Լենինգրադյան փողոցը միգուցե արժե Մոսկվայում կամ Պետերբուրգում պահպանել, բայց Հայաստանում՝ չեմ կարծում։ Փողոցն արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելը ողջունում եմ։ Կան անհատներ, որոնք գործով փաստել են, որ ժամանակի քննության կարիքը չունեն։ Ազգալդյանի մահվանից անցել է տասնամյակից ավելի, նույնիսկ ուշացրել ենք։ Կան մարդիկ, որոնց շնորհիվ է, որ մենք այսօր կանք, փողոցն ինչ է, որ չկոչենք նրանց անունով»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Սամվել Կարապետյանը։

Նրա խոսքով, ցանկացած խնդիր պետք է դիտարկել հայ ժողովրդի բարօրության տեսանկյունից. « Պատմությունն ինքն է ցույց տալիս այն ամենը, ինչն անարդարացիորեն փառաբանվել է, եւ մենք կարող ենք ավելի ճիշտ կողմնորոշվել։ Ես եւս կողմ եմ Երեւանի որոշ փողոցների անվանափոխությանը…հայ ժողովրդի մենթալիտետում պետք է տեղ զբաղեցնեն արժանավորները, իսկ բոլոր նրանցից, որոնք առաջնորդվել են զուտ կուսակցական շահերով, պետք է ազատվել։

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը հանդես է եկել կոմունիստների, բոլշեւիկների անունները կրող Երեւանի փողոցներն ազգային հերոսների անուններով անվանափոխելու առաջարկությամբ։ Առաջարկվում է Լենինգրադյան փողոցն անվանափոխել արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով, անվանափոխության առաջարկներ են քննարկվում նաեւ Սարգիս Կասյանի եւ Անաստաս Միկոյանի անվան փողոցների վերաբերյալ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031