Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշագրավ մի քանի հանգամանք «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունից. «Հրապարակ»

Օգոստոս 31,2017 12:49

Հայաստան եւ Արցախ ամեն տարի միլիոնավոր դոլարներ են գալիս, որոնք կոչված են զանազան խնդիրներ լուծելու։ Խոսքը ոչ միայն վարկերի, դրամաշնորհների, ֆինանսական օգնությունների ու զանազան ներդրումների մասին է, այլեւ հայ ժողովրդի միասնական ջանքերով կատարված հանգանակությունների, որոնցից ամենախոշորը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով փոխանցումներն են։

Ուշագրավ մի քանի հանգամանք. 20 տարվա ընթացքում եղել է ընդամենը 2 տարի, որ հավաքվել է այնքան գումար, որքան խոստացվել է՝ առաջին անգամ եւ 2002 թվականին։

Երկու անգամ մարաթոն չի եղել, բայց գումար հավաքվել է՝ 1997-98 եւ 2001 թվականներին։

Մեծամասնության պարագայում՝ 9 անգամ, հավաքվել է ավելի քիչ գումար, քան խոստացվել է, ընդ որում՝ ամենաահռելի տարբերությունը եղել է 2008 թվականին, երբ խոստացվել է 35 մլն. դոլար, բայց հավաքվել է 6 մլն. դոլարով քիչ։

7 անգամ էլ խոստացվել է ավելի քիչ, քան հավաքվել է, ընդ որում՝ տարիներ կան, որ տարբերությունն ահռելի է. 2006-ին խոստացվել է 13 մլն. դոլար, հավաքվել է 24 մլն., 2007-ին 15 մլն. է խոստացվել, բայց հավաքվել է 22 մլն., 2014-ին խոստացվել է 12 մլն., հավաքվել է 20 մլն. կամ 2015-ին հավաքվել է խոստացված 10 մլն.-ից կրկնակի շատ։

12 մլն. դոլարից բարձր գումարի հավաքագրումը, սովորաբար, կապված է որոշ բարեգործների մեծ նվիրատվությունների հետ։ 2016-ին, օրինակ, ԱՄՆ-ից Անդրանիկ եւ Սեդա Բաղդասարյանները տվեցին 5 մլն. դոլար։ Դրանից առաջ ռուսաստանաբնակ գործարարներ Սամվել Կարապետյանը, Լեւոն Հայրապետյանն էին մեծ գումար նվիրել։

Արմեն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031