Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանը Մարտունու շրջանի Սոս գյուղում մասնակցել է նորակառույց դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը

Սեպտեմբեր 09,2017 16:11

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին Մարտունու շրջանի Սոս գյուղում մասնակցել է նորակառույց դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:

Նախագահը երախտագիտություն է հայտնել ամերիկահայ բարերար Ջերարդ Թրփանջյանին եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամին ծրագրի իրականացման համար:

Երկրի ղեկավարը կարեւորել է շրջաններում եւ գյուղական բնակավայրերում դպրոցական ցանցի ընդլայնումն ու արդիականացումը՝ այն համարելով կրթության եւ մտավոր ներուժի զարգացման առանցքային բաղադրամասերից մեկը:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ սփյուռքից:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930