Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը մեկնարկում է շախմատի «Երեւան օփեն» միջազգային 2-րդ մրցաշարը

Սեպտեմբեր 18,2017 23:13

Հայաստանի շախմատի ակադեմիայում այսօր կայացավ «Երեւան օփեն» շախմատի միջազգային երկրորդ մրցաշարի բացման արարողությունը, որին ներկա էին ԵՇՖ նախագահ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՇՖ 1-ին փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Հայաստանի առաջատար շախմատիստները եւ հյուրեր: Մրցաշարի կազմակերպիչը Երեւանի շախմատի ֆեդերացիան է:

ԵՇՖ-ի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն, մրցաշարի տնօրեն Նորայր Քալանթարյանի խոսքերով «Մրցաշարի աշխարհագրությունը նախորդ տարվա համեմատ մեծացել է: Ժամանել է 13 երկրի 153 շախմատիստ: Ցանկանում ենք տարեցտարի ավելացնել երկրների եւ շախմատիստների քանակը: 2018 թվականին Երեւանը նշելու է 2800-ամյակը եւ մեր ֆեդերացիան նախատեսում է ավելի մեծամասշտաբ մրցաշար անցկացնել: Այդ ճանապարհին 2016 թվականի առաջին փորձը հաջողվեց՝ շատ շախմատիստներ կրկին հաճույքով Երեւան են վերադարձել եւ այս տարի ավելացել է գրոսմայստերների (25), միջազգային եւ ՖԻԴԵ-ի վարպետների (29) քանակը: «Երեւան օփենին» մասնակցում են շախմատիստներ ինչպես Երեւանից, այնպես էլ հանրապետության մարզերից եւ Արցախից: Նմանատիպ խոշոր մրցաշարերը (այս տարի Հայաստանում արդեն անցկացվել է հինգ միջազգային մրցաշար եւ երկուսն էլ դեռ պիտի անցկացվի) նպաստում է շախմատի մասսայականացմանը եւ տեղի շախմատիստներին միջազգային փորձ ձեռք բերելու եւ միջազգային վարպետի կամ գրոսմայստերի նորմա լրացնելու հնարավորություն է ընձեռում»,- ասաց Նորայր Քալանթարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930