Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետից բացի` Գյումրու կենտրոնում հյուրանոց կառուցեց ևս մեկ ճանաչված դեմք

Սեպտեմբեր 25,2017 17:43

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու «Սուրբ Յոթ վերք» եկեղեցու հետնամասում, որը նույնպես «Կումայրի» արգելոց- թանգարանի տարածք է, տուն է գնել հայտնի բժիշկ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը՝ Սերժ Սարգսյանի խնամին։

Չնայած Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ իր տեղեկություններով՝ Արա Մինասյանը գրասենյակ է կառուցելու, սակայն վերջինս հյուրանոց է կառուցել՝ անվանելով «Գյումրեցի հյուրատուն»։

Հիշեցնենք, որ ըստ քաղաքի գլխավոր ճարտարապետի, Արա Մինասյանի գնած տունը կապ չունի վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու պատմական հատվածում տուրիզմի զարգացման համար իրականացվող ծրագրի հետ։ Նա այդ կառույցը գնել էր ավելի վաղ Հայաստանը լքած սեփականատիրոջից։

Հենրիկ Գասպարյանի մեկնաբանմամբ, բժիշկը կիսով չափ գյումրեցի է ու շահագրգռված է, որ «Կումայրի» արգելոցի շենքերը փրկվեն։

Հավելենք, որ վարչապետի ընտանիքի կողմից գնած կառույցում էլ «Ջրահարս» նկուղային ռեստորանի շենքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930