Գեւորգ Ղահրամանյանի չեմպիոնությունն առաջինը շնորհավորեցին խաղաղապահները

Գեւորգ Ղահրամանյանի չեմպիոնությունն առաջինը շնորհավորեցին խաղաղապահները

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում այդ երկրում գտնվող Հայաստանի խաղաղապահներն ամեն օր մարզադահլիճում են եւ ոգեւորում են մեր ծանրորդներին:

Այսօր երեկոյան մինչեւ 15 տարեկանների խմբում  62 կգ քաշային Գեւորգ Ղահրամանյանը չեմպիոնական երկրորդ մեդալը բերեց Հայաստանի հավաքականին:

Պոկում վարժությունում Գեւորգը 105 կգ-ով արժանացավ փոքր արծաթի, սակայն հրումում արդեն երկրորդ մետեցումով (133 կգ) ապահովեց ինչպես այս վարժության, այնպես էլ երկամարտի (238 կգ) չեմպիոնի տիտղոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք