Լրահոս
Օրվա լրահոսը

Լույս է տեսել Լևոն Տեր-Պետրոսյանի գիրքը հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղի մասին

Սեպտեմբեր 25,2017 23:40

Լույս է տեսել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայաստանի ապագան, հարաբերությունները Թուրքիայի հետ և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը» (Armenia’s Future, Relations with Turkey, and the Karabakh Conflict) վերնագրով անգլալեզու գիրքը։

Գրքի խմբագիր, Լեհիգի համալսարանի (Lehigh University) քաղաքագիտության պրոֆեսոր Արման Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ գրքում զետեղված են Տեր-Պետրոսյանի հոդվածները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։

Ըստ խմբագրի՝ գիրքը կհետաքրքրի բոլոր նրանց, ովքեր ուսումնասիրում են այս խնդիրները․ «Այն նաև կհետաքրքրի հետխորհրդային ժամանակաշրջանը, ազգայնականությունը և ընդհանրապես էթնիկ ազգայնականությունը ուսումնասիրող ուսանողների համար, քանի որ այն ընդականում է այս խնդիրների վերաբերյալ ընդունված ավանդական պատկերացումները»։

Թարգմանությունը` «Սիվիլնեթի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930