Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանաձոր» ՔԿՀ-ում որոշ դատապարտյալների խցերի դռները չէին փակվում

Հոկտեմբեր 10,2017 21:51

Ըստ մեր աղբյուրների, ՔԿՀ վարչության պետի հրահանգով այսօր առավոտից խուզարկություններ են իրականացվել բոլոր ՔԿՀ-ների աշխատակիցների աշխատասենյակներում: Դա կապված է «Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտված կաշառքի դեպքերի հետ:

«Վանաձոր» ՔԿՀ-ում խստացված ռեժիմ է. խուզարկություն է իրականացվել բոլոր խցերում:

Ըստ մեր աղբյուրների՝ այդ ՔԿՀ-ում վաղուց բարձիթողի իրավիճակ է: Որոշ դատապարտյալներ իրենց արտոնյալ էին զգում, ու մասնավորապես՝ նրանց խցերի դռները չէին փակվում, քանի որ նրանք «բարիդրացիական հարաբերություններ» ունեին վարչակազմի հետ:

Հիշեցնենք, որ ըստ դատախազության հաղորդագրության՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը, օպերատիվ բաժնի պետը և այլ ծառայողներ, 2017 թվականի ընթացքում շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախնական համաձայնությամբ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: Քրեական գործով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը, օպերատիվ բաժնի պետը և նրանց կաշառք տված անձը:

 

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031