Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Սարգսյան-Ալիև հանդիպումը

Հոկտեմբեր 17,2017 23:13

ԵԱՀԿ գործող նախագահը ուշիուշով հետևել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը, որը կազմակերպվել էր հոկտեմբերի 16-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ:

«Մենք ուրախ ենք տեսնել նախագահների կողմից նոր խթան և հանձնառություններ՝ ուղղված բանակցային գործընթացն ուժեղացնելու միջոցների և  շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ քայլերի ձեռնարկմանը»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահի մամուլի խոսնակը:

Նախագահը հույս է հայտնել, որ վերսկսված բանակցությունները կհանգեցնեն հստակ քայլերի՝ հանուն ԼՂ հակամարտության խաղաղ լուծման: Նրա կարծիքով՝ բոլոր ջանքերը պետք է կենտրոնացած լինեն խաղաղության պլանավորման վրա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031