Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիր Ծիրանի» կուսակցության Կապանի տարածքային կառույցի հայտարարությունը

Հոկտեմբեր 20,2017 18:12

2017 թվականի նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Երկիր Ծիրանի» կուսակցության Կապանի տարածքային կառույցը՝ նախընտրական քարոզչության ընթացքում առնչվում է խոչընդոտների: Մասնավորապես, անհայտ անձանց կողմից պոկվել են Կապան համայնքի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության Կապանի տարածքային կառույցի կողմից առաջադրված թեկնածուներ Կարեն Ստեփանյանի և Դավիթ Հակոբյանի քարոզչական պաստառները:

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) «Երկիր Ծիրանի» կուսակցության նկատմամբ սույն թվականի մայիսի 14-ից սկսած ծավալում է ապօրինի գործողություններ, որոնք զուգորդվել են բռնություններով, այս դեպքում ևս կասկածում ենք Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ), քանի որ հիմնականում միայն այդ կուսակցությունն է երկրով մեկ կատարում համատարած ապօրինություններ և մնում անպատիժ:

«Երկիր Ծիրանի» կուսակցության Կապանի կառույցը խստորեն դատապարտում է ապօրինի գործողությունները և պահանջում հայտնաբերել ու պատժել մեղավորներին` բացառելու համար նման գործողություններն ապագայում:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031