Լրահոս
Օրվա լրահոսը

Կենվորուհին մեղադրվում է տանտիրոջ բանկային քարտից 100 հազար դրամ հափշտակելու մեջ

Հոկտեմբեր 20,2017 19:45

Կարինե Չիբուխչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ժամանակավորապես բնակվելով Ենոքավան գյուղի բնակիչ Սերգեյ Փաշինյանի տանը,ուրիշի  գույքը զգալի չափերով  հափշտակելու դիտավորությամբ, տան սենյակներից մեկում առկա պահարանի վրայից, Ս. Փաշինյանից գաղտնի,  վերցրել է նրա անվամբ հաշվառված Կոնվերսբանկ ՓԲԸ-ի բանկային քարտը եւ 2017թ. հունիսի 16-ին  գնալով Իջեւան քաղաք, բանկային քարտի միջոցով ապօրինի մուտք է գործել Յունիբանկ ՓԲԸ-ի մասնաճյուղին կից պահեստարան հանդիսացող բանկոմատ եւ կանխիկացնելով հափշտակել 100 հազար դրամ:

Կ. Չիբուխչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Գողությունը, որ կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»):  Սույն հոդվածը նախատեսում է  500 հազարից մինչեւ  մեկ միլիոն դրամի չափով տուգանք կամ 2-5 տարի ժամկետով ազատազրկում: Կ. Չիբուխչյանի  նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ  «Դատալեքս»  դատական տեղեկատվական համակարգի՝ սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է հոկտեմբերի 5-ից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031