Լրահոս
Օրվա լրահոսը

Վթար` Սևանի բենզալցակայանի մոտակայքում. տուժածները հոսպիտալացվել են

Հոկտեմբեր 21,2017 22:49

Հոկտեմբերի 21-ին, ժամը 18:35-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արա Գեղեցիկի փողոցում բախվել են «Mercedes 200E»  մակնիշի 35 GQ 977 (վարորդ՝ 1974 թ. ծնված Կ. Պ.) և «Volvo» մակնիշի 34 VR 467 պետհամարանիշերով (վարորդ՝ 1962 թ. ծնված Վ. Մ.) ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազարկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները: Նրանք «Mercedes 200E» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Կ. Պ.-ին և ուղևոր՝ 1949 թ. ծնված Ա. Վ.-ին, իսկ «Volvo» մակնիշի ավտոմեքենայից՝ Վ.Մ.-ին:

Տուժածները հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները Կ. Պ.-ի և Ա. Վ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ. Մ.-ինը՝ բավարար:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031