Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը հայտնաբերել է անգղի որս կատարած անձին

Հոկտեմբեր 22,2017 18:46

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է ներկայացրել «Econews.am» բնապահպանական տեղեկատվական կայքը հոկտեմբերի 20-ին, ժամը 18.39-ին, «Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղի որսի դեպք» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ:

Բաժնի պետը մասնավորապես հայտնում է. ««Econews.am» բնապահպանական տեղեկատվական կայքը հոկտեմբերի 20-ին, ժամը 18.39-ին, «Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղի որսի դեպք» վերտառությամբ՝ քաղաքացին սպանված անգղը ձեռքին լուսանկարով, հոդված է հրապարակել, որ համացանցում հայտնաբերվել է սպիտակագլուխ անգղի ապօրինի որսի հերթական դեպքը: Հոդվածում նշված է նաև, որ լուսանկարը համացանց է բեռնվել 2014 թվականին, իսկ նկարագրության մեջ տեղանքի անունը նշված է Բախչալար՝ ներկայիս Բագարան համայնքը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անգղի ապօրինի որսը կատարել է Արմավիր քաղաքի բնակիչ, 1967 թ. ծնված Արմեն Շ.-ն, որը հրավիրվել է ոստիկանության Բաղրամյանի բաժին և բացատրություն տվել, որ 2012թ. փետրվարին Բագարան գյուղի վարչական տարածքի դաշտերում որս անելիս իրեն պատկանող որսորդական հրացանից կրակել է նշված անգղին: Կատարվում է հետաքննություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031