Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բռնցքամարտիկները մեկնարկել են Մ 18 Եվրոպայի առաջնությունում

Հոկտեմբեր 22,2017 20:03

Անթալիայում մեկնարկել է բռնցքամարտի երիտասարդների մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է ինը մարզիկով:

Երեկ 1/16 եզրափակչում ռինգ մտած Հայաստանի երեք ներկայացուցիչներից երկուսը հաղթանակ են տարել:

Բենիկ Նիկողոսյանը (64 կգ) պարտության է մատնել  իտալացի Արմանդո Կասամոնիկային, Տոնի Գալստյանը (69 կգ)` չեխ Ադամ Տրնչակին, իսկ ահա Արմեն Մաշակարյանը (60 կգ) մեկնարկային մենամարտում զիջել է իսպանացի Էնրիկո Մեյին:

Այսօր Տոնի Գալստյանը քառորդ եզրափակչի ճանապարհին կհանդիպի Մոլդովայի ներկայացուցիչ Ահմեդ Կեմորտանիի հետ: 1/8 եզրափակչի առաջին մենամարտերը կանցկացնեն Էրիկ Թոխյանը (49 կգ), Արթուր Բազեյանը (52 կգ) եւ Մանուկ Խաչատրյանը (91 կգ): Նրանց մրցակիցները, համապատասխանաբար, կլինեն Բելառուսի, Իտալիայի եւ Թուրքիայի ներկայացուցիչները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` ՀԲՖ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031