3-ամյա երեխային պատանդառածի նախապես հրապարակած պատրվակները (ֆոտոշարք)

3-ամյա երեխային պատանդառածի նախապես հրապարակած պատրվակները (ֆոտոշարք)

Հոկտեմբերի 30-ին Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ ներխուժած ու 3-ամյա երեխային ժամեր շարունակ պատանդառած Արգամ Հովիկյանը կատարվածից երեք օր առաջ՝ հոկտեմբերի 27-ին սոցցանցային իր էջում հրապարակել է հեռախոսային նամակագրության պատճենահանումներ, որոնք վկայում են նախկին զոքանչի նկատմամբ լարվածության մասին: Հիշեցնենք, որ նրա նախկին կնոջ տատը՝ Ռոզա Վարդանյանը, «Մանուշակ» մանկապարտեզի վարիչն է:

«Ռոզը գլխիս սարքել էր»,- մի հաղորդագրության մեջ գրում է նա: Մեկ ուրիշում էլ, թե «պիտի աղջկա տունը փորձի քանդի, իրենն էլ հետը»: Իսկ մի հաղորդագրության մեջ էլ գրում է. «Ես չեմ խմում, Լիլ, գիտե՞ս խի, որ հանկարծ համբերությունից դուրս չգամ, ու անեմ նենց բան, որ չեմ ուզում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք