Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Երևանի ամանորյա ձևավորման հարցում պետք է ցուցաբերվի միասնական մոտեցում»

Նոյեմբեր 06,2017 17:43

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ արդեն աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման նախապատրաստման ուղղությամբ: Նշվել է, որ առաջիկա օրերին կավարտվի ամանորյա արտաքին ձևավորման առկա գույքի և պարագաների գույքագրումը, զուգահեռաբար կամփոփվեն հնարավոր նոր լուծումների վերաբերյալ ներկայացված առաջարկները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունուն, աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան ծառայություններին հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ և ամանորյա ձևավորման հարցում ցուցաբերել միասնական մոտեցում:

«Քաղաքի ամանորյա տոնական ձևավորման հարցում պետք է ցուցաբերվի միասնական մոտեցում: Ընդ որում, այս հարցում սերտորեն համագործակցեք նաև մասնավոր հատվածի հետ, ովքեր հատկապես վերջին տարիներին ավելի ու ավելի մեծ պատրաստակամությամբ են ներգրավվում տոնական ձևավորման աշխատանքներում: Նման պատրաստակամությունն, անշուշտ, պետք է խրախուսվի:

Ըստ այդմ, շահագրգիռ բոլոր տնտեսվարողներին օժանդակեք մասնագիտական խորհուրդներով, ինչի արդյունքում կունենանք մայրաքաղաքի միասնական տոնական տեսք: Սա ևս մեկ կարևոր քայլ կլինի Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության ամրապնդման հարցում», – նշել է Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930