Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսավոր Հայաստանը» շարունակելու է բոյկոտել Վանաձորի ավագանու նիստերը (Տեսանյութ)

Նոյեմբեր 10,2017 17:38

Նոյեմբերի 22-ին կամ 23-ին նախատեսված է գումարել Վանաձորի ավագանու հերթական նիստը, որը, սակայն, հարցականի տակ է: Այս մասին այսօր Սահմանադրական դատարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դատարանի որոշմանը, որով Վանաձորի ավագանու նիստերը եւ որոշումները ճանաչվեցին  ապօրինի, ասաց ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը:

Նա նշեց, որ 33 ավագանու փոխարեն մինչ օրս նիստերում որոշումներ են կայացրել 15-ը, ուստի այդ ամենն իրավական ուժ չունի: «Մենք կշարունակենք բոյկոտը, քանի որ ՍԴ որոշումը նոր իրավիճակ ստեղծեց»,-տեղեկացրեց Եղիազարյանը: Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ ՍԴ որոշմամբ արդարությունը հաղթեց:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանի», ՀՎԿ-ի եւ ԲՀԿ-ի ավագանիները մինչ օրս բոյկոտում են նիստերը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930