Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. «ՀՀ-ԵԱՏՄ պայմանագրից մարդը բացակայում է» (տեսանյութ)

Նոյեմբեր 23,2017 15:24

«Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պայմանագրից մարդը բացակայում է»,-  այս կարծիքին է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: «Այդ փաստաթղթում կա մի թագավոր, մյուս կողմից էլ` մի ուրիշ թագավոր: Թագավոր բառի փոխարեն գրված է նախագահներ: Հայաստան-Եվրամիություն համաձայնագրում, որը հուսով ենք կստորագրվի, գրված է այլընտրանք, իսկ ԵԱՏՄ պայմանագրում գրված է՝ պետական մենաշնորհներ: Տարբերությունը գիտե՞ք ինչում է, որ գազի համար մենք երկու անգամ թանկ ենք վճարում»,- այսօր Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի եւ «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» կազմակերպված քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Հիշեցնենք, վաղը, Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովում նախատեսվում է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը:
Քաղաքագետը մանրամասնում է`ՀՀ-ԵՄ համաձայնագրում խոսվում է էներգակիրների այլընտրանքների մասին ու հավելում`ինքն այս պայմանագիրը հենց դրա համար է գնահատում: «ԵԱՏՄ-ի պայմանագրում գրված է՝ կոռուպցիա չկա: Ես մտածում էի՝ կարո՞ղ է ռուսերեն լավ չեմ հասկանում: Բայց`ոչ, գրված է, որ կոռուպցիա չկա, կառավարությունները պետք է աշխատեն, ամեն ինչ լավ կլինի: Իսկ ԵՄ համաձայնագրում ասվում է, որ կոռուպցիայի դեմ համատեղ պայքարել է պետք»,- մանրամասնեց քաղաքագետը:

Այլ մանրամասները`տեսանյութում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930