Լրահոս
Օրվա լրահոսը

«Անմահության մարտիկները»` Բնության թանգարանում

Նոյեմբեր 24,2017 17:47

Նոյեմբերի 24-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Անմահության մարտիկները» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը, որի հեղինակը Աննա Կոստանյանն է: Ցուցահանդես, որը ներկայացված է դիմանկարների տեսքով, որոնց նայելիս կարող ես կարդալ մի ամբողջ ժողովրդի պատմություն:

Այն կրում է «Անմահության մարտիկները» խորագիրը: Մարտիկներ, որոնք իրենց արյան գնով պաշտպանեցին մեր հայրենիքը: Մարտիկներ, որոնք թողնելով իրենց կանանց ու երեխաներին, գնացին պատվի ետևից և հայ տղամարդուն վայել դրսևորեցին իրենց մարտի դաշտում: Խոնարհվում ենք մեր հայ մայրերի առաջ, քանի որ նրանք միայն կարող են ծնել այնպիսի դյուցազուններ, ինչպիսիք են Վազգեն Սարգսյանը, Աշոտ Ղուլյանը, Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը, մեր կենդանի հերոս Արկադի Տեր–Թադևոսյանը և բազում-բազում այլ հերոսներ, որոնք իրենց հայրենիքի պատիվը բարձր դասեցին սեփական կյանքից: Մենք բոլորս հպարտությամբ կարող ենք նշել, որ մեր մատաղ սերունդը շարունակեց իրենց ավագ եղբայրների գործը ապրիլյան քառօրյա պատերազմում անսասան պահելով մեր դիրքերը: Տղաներ, որոնք հերոսացան 18 տարեկան հասակում և, որոնց անունները դաջվեց մեր սրտերում ու իհարկե Հայոց պատմության էջերում: Նրանք իրենց երիտասարդ տարիքում այնպիսի պատմություն կերտեցին, ինչպիսին շատ ու շատ ազգեր չեն կերտում դարերի ընթացքում:

Միջոցառումը հայրենասիրական երգերով եզրափակեցին Ջազ քոլեջի երիտասարդ ուսանողները:

Միջոցառման ավարտին թանգարանի տնօրինությանը հանձնվեց հավաստագիր ցուցահանդեսին աջակցելու համար:

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930