Լրահոս
Օրվա լրահոսը

«Մուսաբեկովը հայտնի է իր հայատյաց ու անզիջում ելույթներով… Նա Ալիևի կարկառուն խոսնակն է, ոչինչ չի ասի առանց հրահանգի։ Այս տեղեկատվական «կուտը» հրամցրել են, որ մեզ մոտ էլ Փաշինյանի աջակիցները ասեն՝ տեսեք Արծվաշենը հետ կտան». Տաթեւիկ Հայրապետյան

Ապրիլ 29,2024 23:35

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

«Հայկական տեղեկատվական տիրույթում մի տեսանյութ է հայտնվել, որտեղ նշվում է, թե իբրև ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը խոսում է Արծվաշենը Հայաստանին վերադարձնելու մասին։ Նախ, տեսանյութում, նա բառացի խոսում է փոխզիջումների մասին, նաև դեպի անկլավներ, այսինքն՝ ՀՀ-ն Իրանին ու Վրաստանին կապող ճանապարհների ստրատեգիական կետեր, ՀՀ-ով անցնելիք ճանապարհների մասին։ Քիչ է, որ ՀՀ-ին փորձում են պարտավորեցնել «անկլավ» զիջել ու կարևոր մայրուղիները դնել Ադրբեջանի բռի մեջ, դեռ մի հատ էլ խոսում են ՀՀ տարածքով ճանապարհների մասին։

Հիմա անցնենք տեղեկատվական հիգիենային, ավելի ստույգ՝ դրա բացակայությանը։ Սա պատահական չի նետվել տիրույթ հենց ադրբեջանական մամուլի կողմից։ Մուսաբեկովը հայտնի է իր հայատյաց ու անզիջում ելույթներով, որոնցից ոմանք պարբերաբար տեղադրում եմ իմ էջում, նա Ալիևի կարկառուն խոսնակն է, ոչինչ չի ասի առանց հրահանգի։ Այս տեղեկատվական «կուտը» հրամցրել են, որ մեզ մոտ էլ Փաշինյանի աջակիցները ասեն՝ տեսեք Արծվաշենը հետ կտան։ Իսկ հայկական մեդիա տիրույթի մի ստվար հատված դա չի հասկանում։

Հավատացեք, ես Ադրբեջանով զբաղվում եմ արդեն տաս և ավել տարի՝ ամենօրյա մակարդակով, իրենք մեզ ոչինչ չեն վերադարձնելու հենց այնպես, բայց իրենք գիտեն՝ ինչպես ազդել մեր հանրության վրա։ Երբ Փաշինյանի հանդեպ ճնշումը մեծանում է, սկսում են աջակցել նրան տեղեկատվական տիրույթում։ Դա արվում է հրահանգավորված, քանի որ Փաշինյանից հարմար ղեկավար իրենք չեն գտնի։

Բայց անկախ Փաշինյանի գործոնից՝ խորհուրդ եմ տալիս զգոն ու ուշադիր լինել ադրբեջանական տեղեկատվական խայծերը կուլ չտալու ու սխալ չմեկնաբանելու համար։ Տեղադրելուց առաջ մի քիչ ուսումնասիրեք, թե ով է հենց նույն Մուսաբեկովը»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930