Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը հայտնվեց «իզգոյի» կարգավիճակում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 04,2017 15:23

Փաստաթուղթը, որն օրերս ընդունվեց Կիեւում`Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 50-րդ հոբելյանական նիստի ժամանակ, մինչ այդ ներկայացվել էր նաեւ կառույցի պետաիրավական հարցերի հանձնաժողովում, որտեղ հայկական պատվիրակությունը փոփոխություն էր առաջարկել`կոչ անելով, որ հանձնաժողովը մնա իր առաքելության մեջ եւ ուղղվածությունը պահի տնտեսական հարցերին: Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՍԾՏՀ հայաստանյան պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:

Հիշեցնենք, աղմուկ հանած այդ բանաձեւն ընդունվել էր հայկական պատվիրակությունից գաղտնի եւ ներառում էր քաղաքական հայտարարություն, մասնավորաբար, չկարգավորված հակամարտությունների մասին: Այդ առիթով, ի նշան բողոքի, հայկական պատվիրակությունը լքել էր դահլիճը:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովում միայն հայկական կողմն է «կողմ» եղել իր առաջարկին, Թուրքիան եւ Ադրբեջանը «դեմ» են եղել, մյուս պատվիրակությունները`ձեռնպահ:

Գագիկ Մինասյանն ասաց, որ ԽՎ-ի եզրափակիչ փաստաթղթի հետ կապված այլ առաջարկ չի եղել`ոչ աշխատանքի սկսման օրը, ոչ էլ հետո: Բայց, ինչպես հետո է պարզվել, սուրճի ընդմիջումից հետո, հայաստանյան պատվիրակությունից գաղտնի քննարկվել են Ուկրաինայի պատվիրակության առաջարկները: Գագիկ Մինասյանը ենթադրում է թե ինչո՞ւ իրեն չեն հրավիրել`որ իր «ոչ»-ը չասի: Հիշեցնում է`այդ քայլը ՌԴ-ի դեմ էր ուղղված`ռուս-ուկրաինական կոնֆլիկտով պայմանավորված, իսկ ՌԴ պատվիրակությունն առհասարակ հրավիրված չէր նշյալ հոբելյանական նիստին:

Մանրամասները`տեսանյութում

Ամենով հանդերձ, Գագիկ Մինասյանը գտնում է, որ այդ փաստաթուղթը ազդեցություն չի կարող ունենալ Արցախի խնդրի կարգավորման գործընթացի վրա: Նախ`ՍԾՏՀ ԽՎ-ն տնտեսական կառույց է, եւ որեւէ մանդատ չունի քաղաքական հարցեր քննարկելու, մանավանդ հակամարտություններին վերաբերվող: Բացի այդ, այն անկախ խորհրդարանական կառույց չէ, քանի որ գործում է ՍԾՏՀ կազմակերպության նախարարների խորհրդի ենթակայությամբ:

Այլ պատճառները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031