Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք կարևոր ամրագրում, որոնք մենք  պարտադիր ենք համարում արցախյան խնդրի կարգավորման հարցում, որպես  հայկական կողմից հետապնդվող նպատակներ. Արմեն Աշոտյան

Դեկտեմբեր 09,2017 21:01

Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների  համատեղ հայտարարությունը շարունակությունն է վերջին ամիսների ընթացքում այն դիվանագիտական  ձեռքբերումներին, որն ունի Հայաստանը (ներկայացնելով նաև Արցախը): Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է  ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Երեք կարևոր ամրագրում տեղ են գտել այս վերջին ամիսների ընթացքում  ընդունված  փաստաթղթերում, որոնք մենք  պարտադիր ենք համարում նմանատիպ ձևաչափերում, որպես  հայկական կողմից հետապնդվող նպատակներ: Դրանք են` խաղաղ կարգավորում, Մինսկի խմբի համանախագահների ջանքեր և ինքնորոշման իրավունքի ճանաչում` որպես կարգավորման սկզբունքներց մեկը»,- ընդգծում է Արմեն Աշոտյանը` ավելացնելով, որ պետք է միշտ ուշադիր լինել` դիվանագիտական առումով այս երեք կարևոր ձեռքբերումները լինեն նման փաստաթղթերում:

Ըստ Արմեն Աշոտյանի Մինսկի խմբի համանախագահող երկրների հայտարարությունը գալիս է եզրափակելու  արտաքին ոլորտում հայկական կողմի այն քաղաքական ջանքերը, որոնց նպատակն է վերջ դնել միջազգային ատյաններում ադրբեջանական ապակառուցողական կեցվածքին:

«Այս հայտարարությունը նաև այն հերթական արցախյան օղակն է Ալիևի վարչակազմի համար, որպեսզի նրանք հասկանան, որ Հայաստանն ու Արցախը  «դատապարտված» են ապրել իրար կողք, և մենք ունենք երկու հայկական պետականություն»,- նշում է Արմեն Աշոտյանը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031