Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը «NOKIA»-ի ներկայացուցիչներին առաջարկեց Հայաստանում R&D (գիտահետազոտական) լաբորատորիա ստեղծել

Դեկտեմբեր 11,2017 15:33

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 11-ին ընդունեց «NOKIA» ընկերության ներկայացուցիչներին՝ Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի հետ հարաբերությունների կառավարման ղեկավար Օլաֆ Շուլցի գլխավորությամբ։

Ողջունելով հյուրերին՝ նախարարը հույս հայտնեց, որ առաջիկայում «NOKIA»-ի ներկայացվածությունը Հայաստանում կլինի ոչ միայն հեռահաղորդակցության, այլև թվային ենթակառուցվածքների ոլորտում։

Օլաֆ Շուլցը նախարարին ներկայացրեց վերջին շրջանում ընկերության իրականացրած ծրագրերը՝ ընդգծելով, որ դրանք ընդգրկում են նաև թվային տնտեսության ոլորտը։

Նախարարին ներկայացվեցին նաև Հայաստանում ընկերության հեռանկարային գործունեության շրջանակները և այն ծրագրերը, որոնց ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։

Նախարարը «NOKIA»-ի ներկայացուցիչներին առաջարկեց Հայաստանում, բացի առևտրային ներկայացուցչությունից, R&D (գիտահետազոտական) լաբորատորիա ստեղծել՝ հաշվի առնելով բարձրակարգ մասնագետների և նախադրյալների առկայությունը Հայաստանում։ Վահան Մարտիրոսյանը ցանկություն հայտնեց, որպեսզի ընկերությունը մասնակցի նաև Հայաստանում 5G ծածկույթ ներդնելու ծրագրին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ տրանսպորտային թվային համակարգ ներդնելու «NOKIA»-ի փորձը։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031