Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի ավագանու ՀՀԿ-ական անդամն ու նորանշանակ փոխքաղաքապետը վեճի բռնվեցին. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 11,2017 20:03

Այսօր հրավիրված Վանաձորի համայնքի ավագանու արտահերթ նիստին ավագանու անդամ Վահագն Ավագյանը կրկին բարձրաձայնեց Վանաձորի աղբահանության հարցը: Նրա խոսքով քաղաքում աղբահանությունը գտնվում է անբավարար վիճակում:

ՀՀԿ-ական անդամ քաղաքապետից ու նորանշանակ փոխքաղաքապետից հետաքրքրվեց, թե վերջիններս ի՞նչ քայլեր են ձեռնարկում իրավիճակը բարելավելու ուղղությամբ:

-Աղբահանող կազմակերպությանը  մոտ 1 միլիոն դրամ տուգանել ենք, խստացրել ենք պատժամիջոցները, նոր մրցույթ ենք սահմանել,- հարցին ի պատասխան տեղեկացրեց քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

-Այսինքն, էս վիճակով մնում ենք մինչեւ մյուս տարի: Էս տարի ամենավատն է, ոչ մի անգամ էսքան վատ չի եղել: Ես ասում եմ, որ խայտառակ վիճակ է, ամբողջ թաղամասերով մեկ աղբը տարածված է,- արձագանքեց Ավագյանն ու շարունակեց, իսկ առաջին տեղակալն ի՞նչ կասի:

-Քաղաքապետի առաջին տեղակալը կասի, որ դու տեսնում ես, ես ավելի լավ եմ տեսնում, ամեն օր էդ հարցով զբաղվում եմ: Եթե չգիտես, արի գնանք ցույց տամ, որ հասցեներն եմ ուղարկում, գնում տեսնում, արել են, թե չէ,-հակադարձեց ՀՎԿ-ական Արկադի Փելեշյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031