Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Սադոյանը կարևորել է հայ և վրացի բարեկամ ժողովուրդների միջև ամենատարբեր ոլորտներում շփումները

Դեկտեմբեր 11,2017 23:00

Դեկտեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն ընդունեց Հայաստանի կոմպոզիտորների միության պատվիրակությանը՝ միության նախագահ Արամ Սաթյանի գլխավորությամբ, ովքեր Վրաստանի կոմպոզիտորների միության հրավերով պատասխան այցով գտնվում էին Թբիլիսիում։

Դեսպան Սադոյանը ողջունելով հյուրերին՝ ընդգծեց հայ և վրացի բարեկամ ժողովուրդների միջև  ամենատարբեր ոլորտներում շփումների կարևորությունը, որոնց թվում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մշակութային համագործակցությունը։ Դեսպանը կոմպոզիտորներին մաղթեց ստեղծագործական նոր հաջողություններ ու վերելքներ՝ ի փառս հայ երաժշտարվեստի։

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Վրաստանում ՀՀ դեսպանությանը և անձամբ դեսպան Սադոյանին ջերմ ընդունելության և Վրաստան կատարած այցի ամբողջ ընթացքում ցուցաբերած ուշադրության համար։

Խոսելով այցի մասին՝ Արամ Սաթյանը նշեց, որ Հայաստանի կոմպոզիտորների միությունը, կարևորելով հարևան երկրների հետ մշակութային համագործակցությունը, նախաձեռնել է այս ծրագիրը, որի շրջանակներում վրացի կոմպոզիտորների պատվիրակությունը երկու ամիս առաջ ճանաչողական այցով գտնվում էր Հայաստանում և Հայաստանի տարբեր քաղաքներում (Երևան, Գյումրի, Դիլիջան) մասնակցեց համերգների, որի ընթացքում հայ երաժիշտների կատարմամբ հնչեցին վրացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Իսկ այժմ պատասխան այցն է, որի ընթացքում Վրաստանում կկայանան համերգներ ու այժմ վրացի երաժիշտների կատարմամբ կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Հանդիպմանը մասնակցում էր նաև Վրաստանի կոմպոզիտորների միության նախագահ Գիորգի Շավերժաշվիլին, ով նշեց, որ այս նախաձեռնությունը նոր խթան կհանդիսանա հայ և վրացի կոմպոզիտորների միջև երբեմնի սերտ կապերը վերականգնելու առումով։

Վրաստանում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031