Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԷԿ-ի առաջին տուրբոգեներատորը տեղ հասավ

Դեկտեմբեր 12,2017 14:59

Երկու օր առաջ` դեկտեմբերի 10-ին, «Ռուսատոմ սերվիս»-ն ավարտեց «Հայկական ԱԷԿ»-ի առաջին տուրբոգեներատորի առաքումը Հայաստան: Այս մասին Aravot.am-ին հայտնեցին «Ռուսատոմ սերվիս» ընկերությունից: Այն ՀԱԷԿ-ի համար փոխադրվելիք երկու տուրբոգեներատորներից մեկն էր:

Տեղափոխումը Սանկտ Պետերբուրգի գործարանից, որտեղ արտադրվել են այդ սարքավորումները, տեղի է ունեցել երկու փուլով` ծովով դեպի Փոթի նավահանգիստ, այնտեղից էլ ցամաքային ճանապարհով մինչեւ հայկական ՀԱԷԿ:

Ինչպես հայտնում են «Ռուսատոմ սերվիս»-ից, նոր սարքավորումը կփոխարինի նախկինին, որը տեղադրվել էր անցյալ դարի 70-ական թվականներին: Տուրբոգեներատորի հետ մեկտեղ կփոխարինվեն նաեւ օժանդակ համակարգեր, ինչը հանդիսանում է նախագծի հատուկ աշխատանքներից:

ՀԱԷԿ-ի համար նախատեսված նոր տուրբոգեներատորներն արտադրվել են ռուսական «Силовые машины» ընկերության կողմից, որն այդ ոլորտի առաջատարներից է:

Ըստ նույն աղբյուրի, 2016 թվականին կնքված պայմանագրի համաձայն, տուրբոգեներատոր արտադրող ընկերությունը պետք է ՀԱԷԿ-ի արդիականացվող երկրորդ էներգաբլոկի համար պատրաստի եւ առաքի երկու ամբողջական տուրբին գեներատոր 236 ՄՎտ անվանական հզորությամբ:

Երկրորդ տուրբոգեներատորը Հայաստան կառաքվի 2018 թվականի դեկտեմբերին:

Պատրաստեց Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031