Լրահոս
Օրվա լրահոսը

Պյոտր Սվիտալսկի. բարեփոխումները շուտով բիզնեսում կտան իրենց արդյունքները

Դեկտեմբեր 15,2017 17:46

Եվրոպական բիզնես ասոցիացիայի 2-րդ գագաթաժողովում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հույս հայտնեց, որ ասոցիացիայի աջակցությամբ Հայաստանում իրականացրած աշխատանքները բիզնես միջավայրում շուտով կտան իրենց արդյունքները:

Այսօր տեղի ունեցած գագաթաժողովին մասնակցում էին նաեւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, դեսպանատների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ասոցիացիան հիմնադրվել է 2015 թվականին՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ: Ըստ միջոցառման կազմակերպիչների, Եվրոպական բիզնես ասոցիացիայի գլխավոր նպատակն է աջակցել Հայաստանում եվրոպական բիզնես համայնքին, թեթեւացնել նրա ինտեգրումը, նպաստել Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցությանը, ինչպես նաեւ զարգացնել բիզնես միջավայրը, խրախուսել օտարերկրյա ներդրումները եւ բարելավել համապատասխան օրենսդրական դաշտը:

Գարեգին Մելքոնյանի խոսքով, Հայաստան-ԵՄ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո լայնածավալ աշխատանք պետք է իրականացվի, իսկ այս հարցում Հայաստանին կարող է աջակցել Եվրոպական բիզնես ասոցիացիան: «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստան-ԵՄ հարաբերություններում: Այն փոխարինելու է ներկայումս գործող Գործընկերության եւ համագործակցության մասին համաձայնագրին ու առաջիկա 10 եւ ավելի տարիների համար լինելու է իրավապայմանագրային հիմք Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների զարգացնելու առումով: Բացի այդ, տարբեր ոլորտներում հնարավոր կլինի բարեփոխումներ իրականացնել՝ վերցնելով եվրոպական փորձը»,-ասաց պարոն Մելքոնյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031