Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանը որ աշխարհի հետ խնդիր չունենա, իր ֆինանսական հարցերը լուծի, բանկերի հետ ազատ գործի, շատ ավելի ձեռնտու է ՀՀ-ին»

Հունվար 09,2018 16:43

Իրանագետ Տիգրան Դավթյանի դիտարկմամբ, սոցիալական բողոքներն Իրանում նոր չեն, ամիսներ առաջ էլ քաղաքացիները բողոքի ցույցերի էին դուրս եկել չվճարված աշխատավարձերի ու թոշակների պահանջով:

«Գործարաններ կան, որ 6 ամսով աշխատավարձ չեն տվել, որոշ թոշակառուներ ամիսներով թոշակ չէին ստացել, էլի ցույցեր կատարեցին, գյուղացիները ջրի խնդիր ունեն, որտեղ ևս ցույցեր եղան, դեկտեմբերին ուղղակի լայն արձագանք ունեցավ»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց Տիգրան Դավթյանը:

Ըստ նրա՝ «Գործազրկությունն Իրանում մեծ տոկոս է կազմում, եթե ուշադրություն դարձնեք, ցուցարարները հիմնականում երիտասարդներ են, որոնք անգործությունից են նեղվում»:
Անդրադառնալով Իրանի ցույցերին դրսի ուժերի հնարավոր միջամտությանը՝ Դավթյանը չբացառեց՝ ասելով, որ Սաուդյան Արաբիայի, Իսրայելի եւ մի շարք այլ երկրների շահեր համընկնում են ցուցարարների շահերին, ինչը չի բացառում հովանավորչությունը:

Իրանագետ Ռուբիկ Մինասյանն էլ նկատեց, որ Իրանում 9-10 տարին մեկ իրավիճակը սրվում է. «Իրանում տարբեր խնդիրներ կան, որ կոնկրետ պատճառ փնտրել դժվար է, ցուցարարները գտան լոզունգ՝ ազատություն, հաց և աշխատանք»:
Նրա խոսքով, Իրանի ցույցերը տարածաշրջանում անկայունության տեսանկյունից իրենց հետեւանքները կթողնեն.
«Բայց իմ կարծիքով, դեմոկրատ Իրանն ավելի կանխատեսելի է, Իրանը որ աշխարհի հետ խնդիր չունենա, իր ֆինանսական հարցերը լուծի, բանկերի հետ ազատ գործի, շատ ավելի ձեռնտու է ՀՀ-ին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031