Լրահոս
Օրվա լրահոսը

Սկանդալ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում. ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դիմել է իրավապահ մարմիններին. shamshyan.com

Հունվար 10,2018 14:48

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 9-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որոշմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում նախաքննություն է սկսվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի դիմումի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը հայտնել է իրավապահ մարմիններին, որ 2017 թվականի նոյեմբերի 20-ին կայացել է ՀՀ առաջին խմբի 2017-2018 թվականների մրցաշրջանի ֆուտբոլի առաջնության Վանաձոր-ՖԱ Էրեբունի հանդիպումը։ Այն ավարտվել է 5։0 հաշվով։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտնել է նաև, որ հանդիպման՝ պայմանավորված լինելու վերաբերյալ զեկույց է կազմվել ՈՒԵՖԱ-ի կողմից, որում մասնագետները վերլուծության են ենթարկել ամբողջ խաղի ընթացքն ու դրա վրա կատարված խաղադրույքները։

Այդ ամենից հետո առաջացել են կասկածներ, որ մրցումների կամ մրցույթների արդյունքների վրա ազդելու նպատակով չի բացառվում, որ խաղի կազմակերպիչներին և մասնակիցներին տրվել, իսկ վերջիններիս կողմից ստացվել կամ ընդունվել են կաշառք ստանալու առաջարկներ։

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031