Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան Աֆրինում սկսել է «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան. ermenihaber.am

Հունվար 20,2018 22:56

ermenihaber.am Պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։

Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝  Թուրքիայի «F-16» տիպի կործանիչները Աֆրինում սկսել են հրթիռակոծել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (ԺԻՋ-YPG) հենակետերը։

Նույն «Anadolu»-ն տեղեկացնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի Քյութահյա քաղաքում ունեցած ելույթի ժամանակ նշել էր, որ Աֆրինի գործողությունը արդեն սկսվել է։ Լուրը նաև հաստատվել էր Թուրքիայի վարչապետի կողմից։

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբն էլ իրականացվող օպերացիային տվել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:

Թուրքական «Haberler» լրատվամիջոցն էլ տեղեկացնում է, որ օպերացիայից առաջ Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ռուս և ամերիկացի պաշտոնակիցների հետ։

Սկսված ռազմագործողության վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը։

Հիշեցնենք, որ թուրքական լրատվամիջոցներում ավելի վաղ նշվել էր, որ, ԱՄՆ-ն Սիրիայի քրդական ուժերից պատրաստվում է  նոր զորախումբ ստեղծել:  Ի պատասխան դրան, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները սպառնացին Սիրիայի քրդաբնակ շրջաններում  ռազմական գործողություններ սկսել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031